Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առկա խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Առկա խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ:  Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ծանոթացրեց կատարված շինարարական աշխատանքներին:

 

ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը  մշակել էր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որի կատարումը 2014 թվականի դեկտեմբերին հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:  Ծրագիրն իրականացվում է երեք փուլով:  Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում`   մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել  քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ և արտահիվանդանոցային ծառայություններով:

 

Նախարարի ուշադրության առանցքում էին  Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի  շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքների հետ կապված օրակարգային խնդիրները:  

 

Հաշվի առնելով ի հայտ եկած տեխնիկական, կազմակերպական, ծրագրի ընդունման և հանձնման հետ կապված խնդիրները` Արմեն Մուրադյանը հանձնարարեց հրավիրել ընդլայնված խորհրդակցություն շահագրգիռ  կառույցների հետ` քննարկելու առաջիկա անհրաժեշտ քայլերը:  

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում  ու վաղ հայտնաբերում, լաբորատոր և գործիքային ախտորոշում ռադիոլոգիական սարքավորումներով` ռենտգեն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա, ՍՊԵԿՏ (SPECT) կամերա:

 

Նախատեսված  է կատարել կենուռուցքաբանական հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:

 

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքների  ավարտից հետո Բելգիայից Հայաստան է տեղափոխվելու բելգիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով ձեռք բերվող և IBA ընկերության կողմից արտադրված 18/18 արագացուցիչը, ինչպես նաև Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆը և ՍՊԵԿՏ (SPECT) կամերան: Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման և ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում  մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

 

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կիրականացվեն միջազգայնորեն լայն տարածում ստացած և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված չափորոշիչների, բուժման ընթացակարգերի, բուժման մեթոդների հիման վրա:

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը պետք է  իրականացվի պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ